Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Էսթրոգենը կդառնա դեղամիջոց շիզոֆրենիայի դեմ

Էսթրոգենը կդառնա դեղամիջոց շիզոֆրենիայի դեմ

Գիտնականների հերթական բացահայտումն այն մասին, որ Էսթրոգենն ազդում է ուղեղի ցանցի մեդիատորների ու նեյրոնների վրա, կկարողանա դառնալ արդյունավետ դեղամիջոց կանանց շիզոֆրենիայի բուժման համար։


Ռալոկսիֆեն դեղամիջոցը (սինթետիկ էսթրոգեն) այսօր կիրառում են օստեոպարոզի դեպքում։ Պարզվել է, որ այն բարենպաստ ազդեցություն է թողնում այն կանանց առոջության վրա, որոնց մոտ դաշտանադադարից հետո ախտորոշվել է շիզոֆրենիա հիվանդությունը։ Ալֆրեդ Մոնաշի անվան հոգեբուժական հետազոտությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսսոր Ջայաշրի Կուլկարնին նշել է, որ մոդուլյատորի ընտրասերված ռեցեպտոր էսթրոգենի ընդունումը կանանց մոտ` օրական 120 մգ, պակասեցնում է փսիխոզի ախտանիշների քանակը։ Ավելին, վերջիններիս մոտ նույնիսկ լավանում է հիշողությունը։ Մինչդեռ նույնը չի կարելի ասել այն հիվանդների մասին, ովքեր ընդունել են պլացեբո։

 

Մի առավելություն ևս, ի տարբերություն հակաբեղմնավորիչ հաբերից մեկի` էսթրադիոլի, այն չի բարձրացնում կաթնագեղձերում և ձվարաններում քաղցկեղի առաջացման վտանգը։ Հնարավոր է էսթրոգենը դառնա նոր խոսք շիզոֆրենիայի բուժման համար, - գտնում են գիտնականները և տեղեկացնում, որ դեղամիջոցի հետագա փորձարկումների նպատակով պատրաստվում են ավելացնել այն հիվանդների քանակը, որոնք կցանկանան մասնակցել փորձարարական բուժման գործընթացներին։

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ